Tuesday, March 15, 2016

Չնայած ՀԲ եզրակացությանը, ՀՀ կառավարության դիրքորոշմամբ` «Նաիրիտ» գործարանի խնդիրների լուծումը ոչ թե լուծարումն է, այլ վերագործարկումը

ՀՀ կառավարության դիրքորոշմամբ` «Նաիրիտ» գործարանի խնդիրների լուծումը ոչ թե լուծարումն է, այլ վերագործարկումը. լուծարումը կարող է ավելի շատ ֆինանսական խնդիրներ առաջացնել, քան վերագործարկումը: Այդ իսկ պատճառով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ առկա վիճակը և հետագա անելիքն ուսումնասիրելու համար։ Չնայած Համաշխարհային բանկը «Ջեյքոբս Քընսալթենսի» (Jacobs Consultancy) ընկերության մասնագետների միջոցով իրականացրել էր ֆինանսատնտեսական աուդիտ, որի արդյունքում ներկայացված հաշվետվության համաձայն` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործումը տնտեսապես շահավետ չի համարվել:
http://www.minenergy.am/article/577

Friday, March 11, 2016

ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով հունվար-փետրվարին տրանսֆերտներն աճել են 6.3%-ով: Եթե աճի միտումը պահպանվի հետագա ամիսներին ևս, ապա այն որոշակի «աշխուժություն» կառաջացնի առևտրի և ծառայության ոլորտում, ինչը միանշանակ կբերի տնտեսական աճի ցուցանիշների բարելավման:
https://www.cba.am/AM/News/Pages/news_23-11-15.aspx#sthash.1bRzo2uh.dpbs

Friday, March 4, 2016


Մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու նպատակը պետք է մեկը լինի՝ համատեղել ջանքերն ու կառուցել հզոր երկիր, քանզի դրանից է կախված յուրաքանչյուրի ապահովությունն ու բարեկեցությունը:




Արթուր Մաթևոսյան

Tuesday, March 1, 2016

Մեր ուժը մեր միասնության մեջ է: